Ընտրական տեղամասերի տեսանկարահանում և ուղիղ հեռարձակում

Հայաստանի Հանրապետությունում այսօր խորհրդարանական արտահերթ ընտրություններ են:

ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցում է 11 քաղաքական ուժ:
Կուսակցությունների համար անցողիկ շեմ է համարվում 5 տոկոսը, դաշինքների համար` 7-ը:

11 քաղաքական ուժերը ներկայացրել են 1471 պատգամավորի թեկնածու:
2018-ի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ոստիկանության կողմից վարվող ռեգիստրի վերջնական ցուցակներում ընտրողների թիվը կազմում է 2,573,779-ը: ՀՀ-ում կա 13 ընտրատարածք, որից 4-ը Երևանում:

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են բոլոր ընտրատեղամասերը: 1500 ընտրատեղամասերում քվեարկության ընթացքին և արդյունքների ամփոփմանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ՝ նշելով ընտրատարածքն ու կոնկրետ ընտրատեղամասը։

 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր