Փաշինյանը՝ ՀՀԿ-ի ստացած ձայների մասին

«Հանրապետական կուսակցությունն այս ընտրություններում անկախ ամեն ինչից, կարձանագրի այն ցուցանիշը, որը կարձանագրեր վերջին 18 տարիներին՝ ազատ, արդար ընտրությունների պարագայում:Մենք միշտ դա ենք ասել, որ եթե ՀՀ-ում լինեն օրինական ընտրություններ, ՀՀԿ-ն կամ չի հաղթահարի շեմը կամ կհաղթահարի դժվարությամբ: Այն ինչ մենք ասում էինք 18 տարի, այսօրվա իրականությունն ապացուցեց: Ի վերջո` չմոռանանք, որ այսօր գյուղապետերի ու համայնքապետերի 80 տոկոսը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են: Պետական կառավարման համակարգի շատ մեծ մասը ՀՀԿ-ի ներկայացուցիչներ են, և դրանով ամեն ինչ ասված է: Մենք այդ մարդկանց կադրային ջարդի, հետապնդումների չենք ենթարկել, վենդետաների չենք ենթարկել»,-լրագրողների հետ զրույցում ասել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Աղբյուրը ՝ http://shamshyan.com/hy/article/2018/12/10/1112348/

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր