Արսենալն անզոր էր. Նյուքասլը կամային հաղթանակ է տանում

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Նյուքասլին»:

Լոնդոնիցիների կազմում միակ գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Լակազետը: Բենիտեսի թիմին աչքի ընկան Պերեսը և Ռիչին:

«Արսենալի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով հայտավորված չէր խաղին:

Այս տուրից հետո «զինագործները» 54 միավորով 6-րդն են: «Նյուքասլը» 41 միավորով կզբաղեցնի 10-րդ հորիզոնականը:

Մեկնաբանություններ