
Անգլիայի առաջնության 34-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց «Վեսթ Բրոմվիչին»:
Հյուրերը հիանալի հանդիպում անցկացրին` հաղթելով 1:0 հաշվով: Միակ գոլն իր հաշվին գրանցեց Ջեյ Ռոդրիգեսը:
Այս պարտությունից հետո Ժոզե Մոուրինյուի թիմը կմնա իր 71 միավորով: Այս արդյունքից հետո «Մանչեսթեր Սիթին» վաղաժամ ապահովեց չեմպիոնությունն Անգլիայի առաջնությունում:
Գվարդիոլայի ֆուտբոլիստները երեկ 3:1 հաշվով հաղթել էին «Տոտենհեմին»:
«Քաղաքաբնակները» ԱՊԼ-ի չեմպիոն են դառնում 3-րդ անգամ:
Մեկնաբանություններ