Իբրահիմովիչը ուզում է կինոաստղ դառնալ

«Espn.com»-ը գրում է, որ «Լոս-Անջելես Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոստովանել է, որ մտածում է կինոաստղ դառնալու մասին:

«Ինչն է իմ հոգուն հարազատ, օրինակ Ռեմբոյի կերպարը կամ Բոռնի կերպարը: Բայց մարդիկ ասում են, որ ես պետք է մարմնավորեմ չար կերպարներ: Իմ անգլերենը շատ նման է Իվան Դրոգոյի անգլերենին:

Հիշեցնենք, որ մինչ այս էլ Իբրահիմովիչը հայտարարել էր, որ եթե ցանկանա խաղալ Աշխարհի 2018 թվականի առաջնությունում, ապա նրան ոչ ոք չի կարող խանգարել:

Մեկնաբանություններ