Կարող եք մերկ մարզվել, միևնույնն է բոլորը նայում են Սալահին. Կլոպը ֆուտբոլիստներին

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը «Gaol.com»-ի հետ զրույցում պատմել է թիմում տիրող մթնոլորտի մասին:

«Մենք հիանալի թիմ ենք: Սալահի շուրջը միշտ աղմուկ է բարձրանում, բոլոր ֆուտբոլիստները սիրում են կատակել նրա հետ: Երբ մենք մարզվում էինք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղից առաջ, ես ասացի՝ եկեք մարզվենք ամբողջովին մերկ, միևնույնն է ոչ ոք մեզ ուշադրություն չի դարձնի:

Բոլորը Սալահին են նայում: Հիմա մենք գնում ենք Հռոմ, չեմ կարծում թե եգիպտացու շուրջ աղմուկը ավելի ցածր կլինի: Բայց ամեն ինչ նորմալ է, տղաները հրաշալի մթնոլորտ են ձևավորել թիմում: Հաջողակ թիմերը միշտ պետք է լավ մթնոլորտ ունենան»,- ասել է գերմանացի մասնագետը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Լիվերպուլ»-«Ռոմա» առաջին խաղը տեղի կունենա ապրիլի 24-ին, իսկ պատասխան հանդիպումը մայիսի 2-ին Իտալիայում:

Մեկնաբանություններ