Գվարդիոլան Ինիեստայի հեռանալու մասին.Դժվար է գտնել ավելի լավ ֆուտբոլիստ

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Անդրես Ինիեստայի մասին:

Իսպանացի ֆուտբոլիստը այս մրցաշրջանի ավարտից հետո հնարավոր է լքի կատալոնական ակումբը

«Չգիտեմ, թե այդ լուրերը որքանով են ճիշտ: Կցանկանամ սպասել ու տեսնել, թե ինչ որոշում կկայացնի Ինիեստան: Ես նրան ցանկանում եմ միայն լավագույնը:

Դուք անգամ չեք կարող պատկերացնել, թե ինչ հետք է թողել նա «Բարսելոնայում» և իսպանական ֆուտբոլում այս 15 տարիների ընթացքում: Նա աշխարհի լավագույն այն խաղացողներից է, ով հիանալի է հասկանում ֆուտբոլից: Դժվար է գտնել ավելի լավ ֆուտբոլիստ, քան Ինիեստան»,- Գվարդիոլայի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Մեկնաբանություններ