
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով մրցաշրջանի ավարտից հետո լքելու է ակումբը, մտադիր է շարունակել մարզչական կարիերան:
«Goal»-ը հայտնում է, որ ֆրանսիացի մասնագետը ցանկանում է լոնդոնյան ակումբը լքելուց հետո միանգամից նոր աշխատանքի անցնել: Նշվում է, որ Վենգերը հնարավոր է նոր պաշտոն ստանա «Արսենալում» կամ գլխավորի որևէ երկրի ազգային հավաքական:
«L’Equipe»-ն էլ հայտնում է, որ 68-ամյա մասնագետը կարող է գլխավորել ՊՍԺ-ն:
Մեկնաբանություններ