«Նապոլին» վերջին րոպեին հաղթանակ է կորզում «Յուվեից» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 34-րդ տուրում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումը:

Առաջատար և գործող չեմպիոն «Յուվենտուսը» Թուրինում մրցեց «Նապոլիի» հետ: Հանդիպումն անցավ հավասար պայքարում: Երկու թիմերն էլ փորձում  էին ակտիվ գործել ու հաջողության հասնել:

Ավելի դիպուկ գտնվեցին Նեապոլցիները: Սարիի ֆուտբոլիստները կարողացան խաղավերջում հաղթանակ կորզել` սրելով չեմպիոնական պայքարը:

90-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գոլի հեղինակ դարձավ Կուլիբալին` 0:1:

Այս տուրից հետո «Նապոլին» վաստակեց 84 միավոր և երկրորդ տեղում է` առաջատար «Յուվենտուսին» զիջելով 1 միավոր:

 

Մեկնաբանություններ