ՊՍԺ-ն 4 տարվա պայմանագիր է առաջարկել Վենգերին

ՊՍԺ-ն փոխարինող է գտել թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին, ով մրցաշրջանի ավարտից հետո կլքի ակումբը:

«Le10sport.com»-ը հայտնում է, որ փարիզյան ակումբը թիմի ղեկը ցանկանում է վստահել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին: Ֆրանսիացին նույնպես լքելու է իր զբաղեցրած պաշտոնն այս մրցաշրջանից հետո:

Ըստ աղբյուրի` փարիզցիների ղեկավարները հանդիպել են մարզչի ներկայացուցիչների հետ` առաջարկելով 4 տարվա պայմանագիր:

Նախկինում նշվում էր, որ ՊՍԺ-ն կարող է գլխավորել Թոմաս Տուխելը:

Մեկնաբանություններ