
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը այսօր Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տուրում` «Բրայթոնի» հետ խաղում, դարձել է գոլի հեղինակ:
Այս գնդակը եգիպտացու համար 32-րդն էր այս մրցաշրջանում: Այսպիսով Սալահը Պրեմիեր լիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում խփած գոլերի ռեկորդ սահմանեց: Մինչ այս ռեկորդը կիսում էին Լուիս Սուարեսը, Կրիշտիանու Ռոնալդուն և Ալան Շիրերը՝ 31-ական գոլերով:
Մեկնաբանություններ