«Մանչեսթեր Յունայթեդը» ռեկորդային տրանսֆեր է պատրաստում

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստվում է ռեկորդային տրանսֆեր իրականացնել այս ամռանը՝ ձեռք բերելով ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին:

Ըստ «Sky Sports»-ի՝ մանչեսթերյան ակումբը պատրաստ է ամեն գնով թիմ հրավիրել բրազիլացուն: Հաղորդվում է, որ Մադրիդի «Ռեալը» նույնպես պայքարում է ֆուտբոլիստի տրանսֆերի համար, սակայն «կարմիր սատանաները» հասկացնել են տվել, որ ոչինչ չեն խնայի 26-ամյա խաղացողին գնելու համար:

Նախկինում նշվում էր, որ փարիզյան ակումբը Նեյմարի տրանսֆերը գնահատում է 200 մլն եվրո:

Մեկնաբանություններ