Կլոպ. Սալահը կարող է պարգևատրվել ուղղակի մեքենայից բարեհաջող իջնելու համար

Այս մրցաշրջանում «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը բազմաթիվ անհատական մրցանակներ ստացավ:

Վերջերս էլ ճանաչվեց Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ: Մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը տպավորված է այն բանից, թե ինչպես է Սալահը կարողանում չկորցնել ինքնատիրապետումը.

«ՄԵնք կարող ենք միայն պատկերացնել, թե ինչ է նշանակում, երբ ամեն օր բոլորն ասում են, որ դու հիանալի ֆուտբոլիստ ես: Նրանք դա հենց այնպես չեն ասում, նրանք պատրաստ են անընդհատ մրցանակներ տալ Սալահին, անգամ «Օսկար»: Սալահը կարող է պարգևատրվել ուղղակի մեքենայից բարեհաջող իջնելու համար: Շատ դժվար է նման իրավիճակներում պահպանել կենտրոնացվածությունը, իսկ նրա մոտ դա շատ լավ է ստացվում»,- գերմանացի մասնագետի խոսքերն է մեջբերում «Goal»-ը:

Մեկնաբանություններ