Լեբրոն Ջեյմսը տեղափոխվեց Լոս Անջելես Լեյքերս

NBA-ի ուժեղագույն բասկետբոլիստներից մեկը՝ Լեբրոն Ջեյմսը կարիերան կշարունակի «Լոս Անջելես Լեյքերսում»: Այս մասին հայտնում է «Klutch Sports Group»-ը:

Ըստ աղբյուրի՝ Լեբրոնը ազատ գործակալի կարգավիճակով 4-ամյա պայմանագիր է կնքել ակումբի հետ՝ որտեղ 4 տարիների ընթացքում կվաստակի 154 մլն դոլար:

Հիշեցնենք, որ Ջեյմսը օրեր առաջ հրաժարվել էր երկարաձգել պայմանագիրը «Քլիվլենդ Կավալերսի» հետ: Ամերիկացու հարազատ ակումբը հաջորդ մրցաշրջանում 35,6 մլն եվրո աշխատավարձ էր երաշխավորում բասկետբոլիստի համար:

 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր