Իսպանացի երկրպագուին Լուժնիկիից տարել են հիվանդանոց.նա խաղադրույք էր կատարել Իսպանիայի վրա

80-ամյա իսպանացի երկրպագուին Իսպանիա-Ռուսաստան խաղից հետո միանգամից տեղափոխել են հիվանդանոց:

Ինչպես հայտնում է «Eurosport»-ը, ֆուտբոլասերը 15.000 եվրո խաղադրույք էր կատարել իր ազգային հավաքականի հաղթանակի վրա: Երբ գնալով պարզ է դարձել, որ Իսպանիան չի հաղթի երկրպագուն սրտի կաթված է ստացել:

Նշենք, որ ԵՎՐՈ-2012-ում հաղթելուց հետո Իսպանին ոչ մի խոշոր մրցաշարի փլեյ-օֆում հաղթանակ չի տարել:

Մեկնաբանություններ