Գերմանիայում ընտրել են տարվա լավագույն ֆուտբոլիստին ու մարզիչին

Գերմանացի սպորտային լրագրողների ասոցիացիան ընտրել է Գերմանիայի տարվա լավագույն խաղացողին և գլխավոր մարզչին:

Քվեարկության արդյունքում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոս: Նա հավաքել է 185 ձայն: Կրոսն առաջին անգամ է արժանանում այս մրցանակին:

Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Յուպ Հայնկեսը, ով մրցաշրջանի կեսից գլխավորեց «Բավարիան» ու թիմի հետ դարձավ Բունդեսլիգայի չեմպիոն: 73-ամյա մարզիչն այս մրցանակը ստանում է երկրորդ անգամ. առաջին անգամ նման հաջողության էր հասել 2013 թվականին:

Մեկնաբանություններ