Կովաչ. Ես և Լևանդովսկին խոսել ենք. նրա տրանսֆերի մասին ամեն ինչ պարզ է

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը խոսել է թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագայի մասին.

««Ես զրուցել եմ Լևանդովսկու հետ նախորդ շաբաթ: Նա գիտի, թե ինչ ծրագրեր ունեմ իր հետ կապված: Բոլորը գիտեն նրա հնարավորությունների մասին: Կարծում եմ` նա աշխարհի 3 լավագուն ֆուտբոլիստներից հարձակվողներից մեկն է:

Ինչ վերաբերվում է նրա հեռանալուն, ապա չի լինի նման բան: Մենք խոսել ենք ու նա մնում է թիմում: Ռոբերտը հասկացել է իմ որոշումն ու ընդունել այն: Բոլորս երջանիկ ենք այդ փաստով»,- Կովաչի խոսքերը մեջբերում է «Goal»-ը:

Մեկնաբանություններ