
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է վերադառնալ մարզչական աշխատանքի: Այս մասին հայտնում է L’Equipe-ը:
Ֆրանսիացի մասնագետը մտադիր է ուժերը փորձել Անգլիայի Պրեմիեր լիգայում: Ըստ աղբյուրի՝ Զիդանը մտադրություն ունի գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: «Կարմիր սատանաների» ղեկը ստանձնելը բավականին հավանական է, քանի որ ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն այնքան էլ լավ հարաբերությունների մեջ չէ ակումբի ղեկավարների հետ:
Զիդնանը 2.5 տարում «Ռեալի» հետ նվաճել է 9 տիտղոս:
Մեկնաբանություններ