Մադրիդի «Աթլետիկոյի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»

«Արարատ Արմենիան» նոր տրանսֆեր է իրականացրել: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ակումբին է միացել 23-ամյա իսպանացի պաշտպան Սերխի Գոնսալեսը:

Սերխին «Ատլետիկո Մադրիդ»-ի ակադեմիայի սան է և խաղացել է երիտասարդական և հիմնական թիմերի կազմում:

2017/18 թվականների մրցաշրջանում դարձել է Եվրոպա Լիգայի հաղթող: Նոր ակումբում ֆուտբոլիստը կխաղա 2 համարի խաղաշապիկով:

Մեկնաբանություններ