Ռաֆինյան ու Ալկասերը դուրս են մնացել «Բարսելոնայի» հայտացուցակից. նրանք մոտ են ակումբը լքելուն

Լա Լիգայի 2-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» կհյուրընկալվի «Վալյադոլիդին»:

Թիմի հայտացուցակից դուրս են մնացել կիսապաշտպան Ռաֆինյան և հարձակվող Պակո Ալկասերը: Ինչպես հայտնում է Sport.es-ը, երկու խաղացողներն էլ մոտ են ակումբը լքելուն:

Ռաֆինյայի ծառայություններով հետաքրքրված է «Բետիսը» և տեղափոխությունը շատ մոտ է կայացմանը: Պակո Ալկասերին էլ իր կազմում ցանկանում է տեսնել Դորտմունդի «Բորուսիան»:

Մեկնաբանություններ