Տոնի Կրոսը քննադատել է Սանեին

Գերմանիայի հավաքականի և «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը քննադատել ազգային ընտրանու իր խաղընկեր Լերոյ Սանեին

«Սանեն ունի ամեն ինչ, որպեսզի դառնա համաշխարհային մակարդակի խաղացող։ Հաճախ նրան ցուցումներ են պետք։ Եթե նա խաղա ամբողջ ուժով, ապա կարող է մեծ օգուտ տալ մեզ։

Երբեմն տպավորություն էր ստեղծվում, որ նրա համար միևնույնն է՝ կհաղթենք մենք, թե ոչ։  Նա պետք է ճիշտ վերաբերվի իր աշխատանքին, այդ դեպքում Սանեն իդեալական «զենք» կլինի մեզ համար»,- ասել է գերմանացին։

Մեկնաբանություններ