Ֆիլիպե Լուիս․ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է

Մադրիդի «Աթլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը խոսել է FIFA-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակի մասին․

«FIFA-ն մրցանական է շնորհում աշխարհի լավագույն ֆուտբոլիստի համար։ Իմ կարծիքով լավագույնը Մեսսին է։ Նա լավագույնն է այսօր, երկու կամ երեք տարի առաջ էլ։ Եթե Մեսսին չի ստանում այս մրցականը, հաշվի առնելով այն ամենն ինչ նա արել է, ապա այս մրցանակը կորցնում է իր կարևորությունը։

Պետք չէ նայել, թե ով է հաղթել Չեմպիոնների լիգայում կամ աշխարհի առաջնությունում։ Լավագույնը Մեսսին է ու այդպիսին է մնում վերջին տարիների ընթացքում»,- ասել է Լուիսը, ում խոսքերը մեջբերում է ESPN-ը։

Մեկնաբանություններ