Մեսսի․ Պետք է կատարելագործվեմ 11 մետրանոցներ իրացնելու հարցում

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ ցանկանում է աշխատել 11 մետրանոցներ հարվածներն ավելի հստակ իրացնելու վրա

«Պետք է շատ ուշադրություն դարձնեմ 11 մետրանոցներ իրացնելու վրա։ Ցանկանում եմ ավելի արդյունավետ հարվածել։ Տարբեր բաներ են, երբ մարզումների ժամանակ ես իրացնում 11 մետրանոց և այլ բան է, երբ հանդիպման ժամանակ ես փորձում հարվածել։

Կան մի շարք հանգամանքներ, որոն կարող են խանգարել քեզ։ Դու կարող ես հստակ ծրագրել, թե ինչպես պետք է հարվածել, սակայն այն իրագործելը կարող է չստացվել Այսօր դարպասապահներն այնպիսի հարվածներ են հետ մղում, որ նախկինում հնարավոր չէր պատկերացնել»,- Մեսիի խոսքերը մեջբերում է «Catalunya Radio»-ն։

Իր կարիերայի ընթացքում Լիոնել Մեսսին 88 11 մետրանոցներից հաջող է իրացրել 71-ը (80%)։

Մեկնաբանություններ