Սանեն լքել է Գերմանիայի հավաքականի ճամբարը

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Լերոյ Սանեն լքել է Գերմանիայի ազգային հավաքականի ճամբարը: Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, Սանեն լքել է ազգային ընտրանին անձնական խնդիրների պատճառներով:

Հաղորդվում է, որ Սանեն կարող էր լքել ազգային թիմի ճամբարն այն պատճառով, որ ընկերուհին մոտ օրերս կարող է ծննդաբերել:

Հիշեցնենք, որ վերջերս Տոնի Կրոսը բավականին կոշտ քննադատության էր ենթարկել Սանեին:

Մեկնաբանություններ