
Բենժամեն Պավարը, ով պաշտպանում է «Շտուտգարտի» գույները մեծ հետաքրքրություն է առաջացրել եվրոպական գրանդ ակումբների մոտ:
Ինչպես հայտնում է «le10sport.com»-ը, ֆրանսիացուն իրենց կազմում են ցանկանում տեսնել Թուրինի «Յւովենտուսը» և կատալոնական «Բարսելոնան»: «Կապտանռնագույնները» կապվել են խաղացողի գործակալների հետ, որպեսզի քննարկեն տեղափոխության հնարավոր մանրամասները:
Մամուլում լուրեր էր շրջանառվում, որ Պավարի հետ պայմանագիր կնքելուն մոտ է Մյունխենի «Բավարիան», սակայն անձամբ ֆուտբոլիստը վերջերս հերքել է այդ տեղեկությունը:
Մեկնաբանություններ