«Բավարիան» 80 մլն եվրո է առաջարկում աշխարհի չեմպիոնի համար

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրվում է Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ատլետիկոյի» եզրային պաշտպան Լուկա Էռնանդեսի ծառայություններով: Այս մասին հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ ձմռանը ֆրանսիացին կտեղափոխվի «Բավարիա»: Հաղորդվում է, որ մյունխենցիները 80 մլն եվրո են առաջարկում մադրիդյան ակումբին: Գերմանական ակումբը 22-ամյա ֆուտբոլիստի հետ կկնքի 4 տարվա պայմանագիր:

 

Մեկնաբանություններ