Մոուրինյուն առաջին մեկնաբանություններն է տվել ՄՅՈւ-ից հեռանալուց հետո

Ժոզե Մոուրինյուն առաջին մեկնաբանություններն է տվել ՄՅՈւ-ից հեռանալուց հետո:

«Մենք կարող ենք շատ բաներից խոսել, բայց ամեն ինչ վերջացած է: ՄՅՈւ-ն ապագա ունի առանց ինձ, ես ապագա ունեմ առանց ՄՅՈւ-ի:

Ինչի համար ես պետք է կիսվեմ իմ մտքեր, չէ որ ամեն ինչ վերջացած է: Ես միշտ քննադատել եմ մարզիչներին, որոնք մանրամասներ են հայտնում, թե ինչ է տեղի ունեցել թիմի ներսում և ով է դրանում մեղավոր: Բայց ես այդպիսին չեմ»,- Մոուրինյուի խոսքերն է մեջբերել Sky Sports-ը:

Մեկնաբանություններ