Պեպեն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Բեշիքթաշի» նախկին պաշտպան Պեպեն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ըստ աղբյուրի՝ պորտուգալացի պաշտպանի ծառայություններով հետաքրքրվում է «Վուլվերհեմփթոնը», որը գլխավորում է Պեպե հայրենակից Նունու Էշպիրիտու Սանտուն:

Բացի այդ, Պեպեի գործակալ Ժորժե Մենդեշը նույնպես կապ ունի այդ թիմի հետ:

 

Մեկնաբանություններ