Հայտնի է, թե որքան է տուգանվել «Բանանցը»

ՀՖՖ կարգապահական  կոմիտեն որոշել է «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 350.000 ՀՀ դրամով,-այս մասին հայտնում է ՀՀՖ կայքը:

«2. 22/04/19թ. «Լոռի ՖԱ»-«Բանանց» (ԳԽ019) խաղի մասին (հանդիպումը տեղի չի
ունեցել, որովհետև «Բանանց» թիմը հրաժարվեց խաղալուց և ինքնակամ լքեց
խաղադաշտը)
ՈՐՈՇԵՑԻՆ`
2.1. 22/04/19թ. «Լոռի ՖԱ»-«Բանանց» (ԳԽ019) (հանդիպումը տեղի չունենալու,
«Բանանց» թիմը խաղալուց հրաժարվելու և խաղադաշտը ինքնակամ լքելու) համար,
ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն`
«Բանանց» թիմին գրանցել տեխնիկական պարտություն, «Լոռի ՖԱ» թիմին շնորհել
տեխնիկական հաղթանակ: «Բանանց» ֆուտբոլային ակումբին տուգանել 250000 ՀՀ
դրամ
2.2. Հիմք ընդունելով ՀՖՖ կարգապահական կանոնակարգի հոդված 2-ի 1 և հոդված
10-ի 1-կետերը՝ ֆուտբոլային սուբյեկտ «Բանանց» ֆուտբոլային ակումբի
համասեփականատեր Ջևան Չելոյանցի անվայել վարքագծի ու ոչ մարզական
պահվածքի համար, ՀՖՖ-ի կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 16-րդ
կետի համաձայն` Ջևան Չելոյանցին գրանցել խիստ նկատողություն, «Բանանց»
ֆուտբոլային ակումբին տուգանել 100000 ՀՀ դրամ»,- գրված է հայտարարությունում:

 

Մեկնաբանություններ