Ումտիտին ապագայի վերաբերյալ որոշում է կայացրել

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Սամուել Ումտիտին չի ցանկանում հեռանալ թիմից:

25-ամյա ֆրանսիացին հայտնվել է «Յուվենտուսի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» ուշադրության կենտրոնում, բայց Le Parisien-ի փոխանցմամբ պաշտպանը ցանկանում է մնալ կատալոնական թիմում:

Նշենք, որ պաշտպանի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչ 2023 թվականը:
Մեկնաբանություններ