Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում է «Բավարիայից» վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին

«Բավարիայի» պաշտպան Մատս Հյումելսը կարող է վերադառնալ Դորտմուդի «Բորուսիա»: Այս մասին հայտնում է Bild-ը:

Ըստ աղբյուրի՝ դորտմունցիների ներկայացուցիչները սկսել են բանակցել մյունխենյան ակումբի հետ 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելու համար: «Բավարիայի» մարզիչ Նիկո Կովաչը պետք է իր հավանությունը տա, այլապես տրանսֆերը չի կայանա:

Հյումելսը 2016 թվականին «Բավարիա» էր տեղափոխվել հենց Դորտմունդի «Բորուսիայից»: Նախորդ մրցաշրջանում գերմանացին մասնակցել է 21 խաղի և դարձել մեկական գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Մեկնաբանություններ