
«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլը կարող է կարիերան շարունակել «Բավարիայում»: Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, մյունխենյան ակումբը ցանկանում է վարձակալել Բեյլին, որը կարող է փոխարինել Արյեն Ռոբենին:
Հաղորդվում է, որ մյունխենցիները պատրաստ են վճարել Բեյլին նույն աշխատարձը, որը նա ստանում է Մադրիդում:
Նախորդ մրցաշրջանում Բեյլը «Ռեալի» կազմում անցկացրած 42 խաղում դարձել էր 14 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
Մեկնաբանություններ