Մեսսի. «Արգենտինան ֆավորիտ չէ Ամերիկայի գավաթի մրցաշարում»

Արգենտինայի հավաքականի առաջատար Լեո Մեսսին խոսել է Ամերիկայի գավաթում արգենտինացիների շանսերի մասին:

«Մենք միշտ տրամադրված ենք հաղթելուն, բայց Արգենտինայի հավաքականը փոխվում է: Շատերի համար սա առաջին միջազգային մրցաշարն է: Մենք հաղթելու հավակնորդ չենք, ինչպես նախորդ մրցաշարերում, սակայն անպայման կփորձենք անել ամեն ինչ այս տիտղոս նվաճելու համար»,- ասել է Մեսսին:

Հիշեցնենք, որ Արգենտինան Ամերիկայի գավաթի առաջին խաղում 0:2 հաշվով պարտվեց Կոլումբիային:

Մեկնաբանություններ