
«ԼԱ Գելեքսիի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը Dazn-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը համարվում է ՄԼՍ-ի լեգենդար հարձակվող:
«Ես անակնկալ չեմ, ես լեգենդ եմ: Այլև մեկ այլ Զլատան չի լինի: Կան մի շարք հիանալի ֆուտբոլիստներ, բայց ինձ նման այլև չի լինի»,- ասել է Իբրահիմովիչը:
Զլատանը «ԼԱ Գելեքսիում» հանդես է գալիս 2018 թվականից մարտից: Ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում շվեդ հարձակվողը դարձել է 11 գոլի հեղինակ:
Մեկնաբանություններ