Պաշտոնական. «Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարեց նոր տրանսֆերի մասին

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին: Մանչեսթերյան ակումբը ձեռք է բերել «Քրիսթալ Փելասի» և Անգլիայի երիտասարդական հավաքականի եզրային պաշտպան Աարոն Ուան-Բիսակային:

Ֆուտբոլիստի հետ կնքվել է 5 տարվա պայմանագիր՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ:

21-ամյա ֆուտբոլիստը «Քրիսթալ Փելասի» սան է: Ակումբի առաջին թիմում իր նորամուտը նշել է 2018 թվականի փետրվարին:

Մեկնաբանություններ