Իսպանիայի մարզիչ. «Մեսսին կերպար է «Մատրիցայից»»

Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Մորենոն խոսել է «Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսիի մասին:

«Մեսսին պատմության լավագույն ֆուտբոլիստն է: Ես իմ աչքերով չեմ տեսել, թե ինչպես են խաղացել Պելեն և Մարադոնան, բայց Մեսսին զարմացնում է ինձ նույնիսկ մարզումների ժամանակ: Նա անհավանական պրոֆեսիոնալ է:

Շատերը մտածում են, որ նա բնածին տաղանդ ունի և վերջ, բայց Մեսսին ամեն օր քրտնաջան մարզվում է, հետևում է սննդակարգին:

Նրա խաղը պետք է համեմատել «Մատիցայի» կերպարի հետ: Երբ Մեսսին գնդակով է նրա շուրջ կարծես ամեն ինչ փոխվում է: Բոլորը դանդաղորեն շարժվում են նրա ուղղությամբ, իսկ Մեսսին փոխանցում է կատարում»,- ասել է Մորենոն:

Հիշեցնենք, որ Մորենոն վերջերս է նշանակվել Իսպանիայի հավաքականի մարզիչ: Նա այդ պաշտոնում փոխարինել է Լուիս Էնրիկեին:

Մեկնաբանություններ