Հայտնի է՝ երբ «Յուվենտուսը» կհաստատի Դե Լիգտի տրանսֆերը

«Յուվենտուսը» մոտ է «Այաքսի» ավագ Մատիաս Դե Լիգտին ձեռք բերելուն: Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, «Յուվենտուսը» հուլիսի 1-ին կհայտարարի հոլանդացու տրանսֆերի մասին:

Գործարքի արժեքը կկազմի 67 մլն եվրո: Հոլանդացի պաշտպանի տարեկան աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո և նրա հետ կկնքվի 5 տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ Դե Լիգտի ծառայություններով հետաքրքրվում էին նաև ՊՍԺ-ն և «Բարսելոնան»:

Մեկնաբանություններ