
«Մանչեսթեր Սիթին» ընտրել է նոր ավագի:
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «քաղաքայինների» նոր ավագ է նշանակվել Դավիդ Սիլվան, որը 2020 թվականին կհեռանա թիմից:
Նա ավագի թևկապը ստացել է Վենսան Կոմպանիի հեռանալուց հետո: Հիշեցնենք, որ բելգիացին տեղափոխվել է «Անդերլեխտ», որտեղ կատարելու է խաղացող-մարզչի պարտականությունները:
Դավիդ Սիլվան «քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2010 թվականից: Այս ընթացքում իսպանացին մասնակցել է 396 խաղի՝ դառնալով 71 գոլի և 129 գոլային փոխանցման հեղինակ:
Մեկնաբանություններ