Նեյմարի հայրը դեմ է եղել որդու ՊՍԺ տեղափոխությանը

Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի հայրն ու գործակալ Նեյմար Դա Սիլվան ի սկզբանե դեմ է եղել որդու՝ «Բարսելոնայից» ՊՍԺ տեղափոխությանը:

«Դու փոշմանելու ես այս որոշման համար»,- Նեյմարի հոր խոսքն է մեջբերել Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին 222 մլն եվրոյի դիմաց: Նա փարիզյան ակումբում մասնակցել է 57 խաղի՝ դառնալով 52 գոլի և 31 գոլային փոխանցման հեղինակ:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրազիլացին ցանկանում է վերադառնալ «Բարսելոնա»:

Մեկնաբանություններ