
«Դի Սի Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին նշել է, որ Լուի Վան Գալն իր կարիերայի լավագույն մարզիչն է:
«Անկասկած նա Վան Գալն է: Նա լավագույնն է, որի հետ ես աշխատել եմ: Նրա տակտիկական գիտելիները, խաղերին պատրաստվելու մեթոդները պարզապես անհավանական էին: Նա մեծ ուշադրություն էր դարձնում մանրուքներին:
Նա գիտի, որ իր մեթոդները դժվարացնում են ֆուտբոլիստների կյանքը: Ես դրա մասին ժամանակին ասել եմ նրան և մենք կքննարկել էինք այդ հարցը:
Ցավում եմ, որ նա հեռացվեց ՄՅՈւ-ից: Ես վստահ եմ, որ այն, ինչ սովորել եմ Վան Գալից, մեծ օգուտ կտա ինձ, երբ ես մարզիչ դառնամ»,- ասել է Ռունին:
Մեկնաբանություններ