
«Լիոնի» կիսապաշտպան Տանգի Նդոմբելեն կարիերան կշարունակի «Տոտենհեմում», հայտնում է Telefoot-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերն արդեն համաձայնության են հասել տրանսֆերի հարցում:
Լոնդոնցիները 63 մլն եվրո կվճարեն ֆուտբոլիստի համար, որի հետ կկնքեն 5 տարվա պայմանագիր:
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հիացած է եղել Նդոմբելեի խաղով նախորդ մրցաշրջանի ամբողջ ընթացքում:
Նդոմբելեն երկու տարի առաջ հանդես էր գալիս Լիգա 2-ը ներկայացնող «Ամյենում», իսկ նախորդ տարի օգնել է «Լիոնին» մրցաշարային աղյուսակում զբաղեցնել երրորդ հորիզոնականը:
Մեկնաբանություններ