«Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ ունի (պաշտոնական)

Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է կնքել եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ, այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, 22-ամյա եզրային կիսապաշտպան Արթուր Ավագիմյանի հետ, ով Դոնեցկի «Շախտյորի» սան է հանդիսանում, խաղացել է Ուկրաինայի պատանեկան հավաքականներում, իսկ «Ալաշկերտ» տեղափոխվել է Կիևի «Արսենալից»»,- գրված է հայտարարությունում։

 

Մեկնաբանություններ