«Բարսելոնայի» կիսապաշտպանը հնարավոր է տեղափոխվի «Ատլետիկո»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը հայտնվել է «Ատլետիկոյի» ուշադրության կենտրոնում, հայտնում է As-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մադրիդյան ակումբը հնարավոր է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում գնի 31-ամյա խորվաթի տրանսֆերը 40 միլիոն եվրոյով։

Հիշեցնենք, որ Ռակիտիչը հանդես է գալիս «Բարսելոնայում» 2014 թվականից։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 10 հանդիպման և դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր