Ռոնալդուն ընթրիք կկազմակերպի և ներողություն կխնդրի «Յուվենտուսի» ֆուտբոլիստներից

Ինչպես փոխանցում է La Repubblica-ն, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքից վերադառնալուց հետո «Յուվենտուսի» ֆուտբոլիստների համար ընթրիք կկազմակերպի։

Ֆուտբոլիստը ցանկանում է ներողություն խնդրել թիմակիցներից «Միլանի» դեմ խաղում  դրսևորած վատ պահվածքի համար։ Հաղորդվում է, որ ընթրիքը կկայանա շաբաթ օրը։

Հիշեցնենք, որ Սերիա Ա-ի «Միլանի» դեմ խաղում Ռոնալդուն փոխարինվելուց հետո վիրավորել էր թիմի գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրիին և չէր սեղմել վերջինիս ձեռքը։

 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր