
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնվել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրության կենտրոնում։
Ինչպես փոխանցում է լրագրող Նիկոլո Սկիրան, արգենտինացու տրանսֆերով հետաքրքրված են Մադրիդի «Ռեալն» ու Միլանի «Ինտերը»։ Հաղորդվում է նաև, որ 31-ամյա ֆուտբոլիստը չի բանակցել «Նապոլիի» հետ։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ագուերոն մասնակցել է 30 հանդիպման և դարձել է 23 գոլի հեղինակ։
Մեկնաբանություններ