«Մանչեսթեր Սիթին» միացել է «Նապոլիի» ֆուտբոլիստի համար մղվող պայքարին

GENOA, ITALY - NOVEMBER 10: Kalidou Koulibaly , Fabian Ruiz , Dries Mertens during the Serie A match between Genoa CFC and SSC Napoli at Stadio Luigi Ferraris on November 10, 2018 in Genoa, Italy. (Photo by Ciro Sarpa SSC NAPOLI/SSC NAPOLI via Getty Images)

«Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել «Նապոլիի» պաշտպան Կալիդու Կուլիբալիին, այս մասին հայտնում է Goal.com-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «քաղաքայինների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անձամբ է հետաքրքրված 28-ամյա սենեգալցու ծառայություններով։ Հաղորդվում է, որ անգլիական ակումբի ներկայացուցիչները արդեն կապ են հաստատել նեապոլյան ակումբի նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ և հայտնել են, որ Կուլիբալիի տրանսֆերի համար պատրաստ են մեծ գումար վճարել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ պաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Լիվերպուլը»։

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր