
«Յուվենտուսի» կիսապաշտպան Միրալեմ Պյանիչը մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն:
Լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի փոխանցմամբ՝ վաղը բոսնիացի ֆուտբոլիստը բուժզննում կանցնի կատալոնական ակումբի համար:
Հաղորդվում է, որ «Բարսան» 30-ամյա կիսապաշտպանի համար կվճարի 60 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Պյանիչը հանդես է գալիս «Յուվեում» 2016 թվականից:
Մեկնաբանություններ