
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Funke Media Group-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ չի մտածում ներկայիս ակումբից հեռանալու մասին:
«Ես շատ չեմ մտածում ապագայի մասին և ապրում եմ ներկայով: Միացել եմ «Բորուսիային» ձմռանը մեծ վստահությամբ: Սա աշխարհի լավագույն ակումբներից մեկն է:
Այս ակումբի հետ ես կնքել եմ երկարաժամկետ պայմանագիր և այստեղ եմ տեղափոխվել վերջերս: Այս պահին չեմ մտածում հեռանալու մասին»,- հայտարարել է նորվեգացի հարձակվողը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ՊՍԺ-ն:
Մեկնաբանություններ