Սարրի. «Ռոնալդուն գերազանց մարզավիճակում է»

«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին խոսել է թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Նա պետք է ավելի լավը լինի դադարից հետո: Ռոնալդուն մարզավիճակ է հավաքում յուրաքանչյուր խաղում: Հիմա նրան պետք է շատ խաղալ, բայց առաջիկայում նա հանգստի հնարավորություն կստանա: Կրիշտիանուն լավ է ճանաչում ինքն իրեն և կհասկանա՝ երբ հանգստի կարիք ունի»,-իտալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սարրին և Ռոնալդուն վիճել են մարզման ժամանակ:

 

Մեկնաբանություններ
Կիսվի՛ր