
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ «քաղաքայինները» չեմպիոնական միջանցք կկազմեն «Լիվերպուլի» համար,- հայտնում է Reuters-ը։
«Իհարկե, մենք չեմպիոնական միջանց կկազմենք։ Կողջունենք «Լիվերպուլին», երբ նրանք ժամանեն մեր ստադիոն։ «Մանչեսթեր Սիթին» կանի դա, քանի որ մրցակիցը արժանի է դրան»,- հայտարարել է իսպանացի մասնագետը։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի չեմպիոն հռչակվեց 31-րդ տուրում, երբ «Ման․ Սիթին» պարտվեց «Չելիսիին» 1։2 հաշվով։
Նշենք, որ ԱՊԼ-ի 32-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հուլիսի 2-ին։
Մեկնաբանություններ